Նախաբան


      Եվ այսպես, մենք ունենք խարնած Ռուբիկ Կուբիկ, որը պետք է հավաքել։ Մինչև բուն մեթոդին անցնելը մի քիչ խոսեմ կուբիկի մասին։

Կուբիկի պատմությունը սկսվեց 1974թ․-ին, երբ հունգարացի քանդակագործ և ճարտարապետ դոկտոր-պրոֆեսոր Էռնո Ռուբիկը ստեղծեց ռուբիկ (ստեցծողի անունով) կուբիկ գլուխկոտրուկը։ Այն իրենից ներկայացնում է խորանարդ, որի բոլոր մասնիկները, բացառությամբ կենտրոնականի, գտնվում են ազատ վիճակում և կպած չեն կենտրոնական մասնիկին։

Կենտրոնական մասնիկը ունի 6 էլեմենտ, որով էլ պայմանավորված է կուբիկի բոլոր կողմերի համապատասխան գույները՝ սպիտակ, դեղին, կապույտ, կարմիր, կանաչ և ծիրանագույն։ Ընդ որում սպիտակ գույնի դիմաց միշտ դեղինն է, կապույտի դիմաց կանաչը իսկ կարմիրի դիմաց ծիրանագույն գույնը։ Սա շատ կարևոր է հատկապես նրանց, ովքեր ուզում են խորացած ուսումնասիրել և զբաղվում են սպիդկուբինգով։

Բացի կենտրոնական մասնիկից կուբիկը ունի նաև կողային և անկյունային մասնիկներ։
Կողային մասնիկները 12 հատ են։ Նրանք գտնվում են կուբիկի կոմնային մասերում, ունեն երկու գույն, որոնք համապատասխանում են կենտրոնական մասնիկի գույներին։


Անկյունային մասնիկները 8 հատ են, գտնվում են անկյունային մասերում և ունեն երեք գույն։ Անկյունային և կողային մասնիկները միշտ գտնվում են իրենց տեղերում, նրանց հնարավոր չէ փոխել իրենց տեղերով, ինչպես փորձում են անել որոշ մարդիկ։

Բոլոր գույները գտնվում են կուբիկի արտաքին մակերեսին, ոչ մի գույն թաքնված չէ կուբիկի ներսում։

Այժմ անցնենք ալգորիթմ հասկացությանը և պտտման լեզվի ծանոթությանը։
Ալգորիթմ անվանում են այնպիսի պտույտների հաջորդականությունը, որի կատարմումից հետո կուբիկի մասնիկները փոխում են իրենց դիրքը։ Եթե կատարենք նույն ալգորիթմը անընդհատ, ապա որոշակի քանակի պտույտներից հետո, այն կրկին կվերադարնա սկզբնական դիրքի։

Ալգորիթմերի օրինակներ՝
Ա Վ Ա՛
Ձ՛ Վ՛2 Ձ Վ
Ա Վ՛2 Ա՛ Վ՛ Ա Վ՛ Ա՛

Սա իրականում շատ ավելի հեշտ է քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ալգորիթմերը կարող են լինել շատ երկար (10-20 քայլ), և շատ կարճ։ Նույնիսկ կուբիկի մի կողմի մեկ պտույտը նույնպես համարվում է ալգորիթմ։Թե ինչպես վերծանել ալգոլիթմերը, մանրամասն ներկայացված է հաջորդ՝ պտտման լեզու գլխում։

Կուբիկի հավաքման մեխանիզմը թե՛ Ֆրիդրիխի, թե՛ սկսնակների համար մեթոդում գրեթե նույնն է․ այն հավաքվում է շերտերով, այսինքն՝ սկսելով որևիցե գույնի սկզբնական կողմից, որը պայմանական է և ընտրվում է հավաքողի կողմից (սովորաբար դա սպիտակ կամ դեղին գույնն է), կուբիկը շերտ առ շերտ հավաքվում է մինչև վերջնական՝ սկզբնականին հակադիր կողմը, ինչպես պատկերված է նկարում։





Եվ այսպես․ կուբիկի հիմնական գաղափարներին դուք արդեն ծանոթ եք, հիմա անցնենք պտտման լեզվին։ Պտտման լեզուն շատ կարևոր է, առանց նրա իմացության ոչինչ հնարավոր չէ հասկանալ ալգորիթմերից։