I֊ին շերտ




      Այսպես, դուք արդեն հավաքել եք խաչը սկզբնական կողմի վրա։ Անցնենք 2-րդ քայլին ֊ հավաքենք առաջին երկու շերտերը։ Սկզբում առաջին, ապա երկրորդ շերտը։
Ուշադրություն. Պետք է հավաքել ոչ միայն սպիտակ կողմը, այլ հավաքել այնպես, որ կրա կողային գույները նույնպես համնկնեն։



Դժվար չէ նկատել, որ առաջին շերտը հավաքելու համար հարկավոր է տեղադրել 4 անկունային, որոնք պարունակում են սպիտակ գույն, մասնիկները իրենց տեղերում։

Սկսած այստեղից մենք պտտում են կուբիկը առաջին շերտով դեպի ներգև, այսինքն բռնում ենք կուբիկը այնպես, որ սպիտակ կողմը նայի ներգև, իսկ վերևում կլինի նրա հակառակ կողմի գույնը՝ դեղինը։ Այսպես․
սպիտակ խաչը գտնվում է ներգևում


Կուբիկի այսպիսի դիրքը ավելի արդյունավետ է, քանի որ իմաստ չունի նայել այն կողմին, որը արդեն hավաքված է, մենք նայում ենք այն մասին, որը դեռ հավաքված չէ և հետևում ենք թե ինչպես են էլեմենտները տեղաշարժվում։ Եթե պահեինք սպիտակ մասով վերև, ապա ամեն անգամ ստպված կլինեինք նայել թե ինչ կա ներգևում, իսկ դա ավելորդ ժամանակի ծախս կլիներ։
Այդ իսկ պատճառով համարձակորեն պտտում ենք կուբիկը սկզբնական հավաքած խաչով ներգև և անցնենք առաջին շերտի լուծմանը։ Մեզ համար վերին շերտում փնտրում ենք սպիտակ մակերես ունեցող կողային մասնիկ։ Վերին շերտը հիմա ազատ կարող եք պտտել, քանի որ այն ոչ մի կերպ չի կարող ազդել հավաքված սպիտակ խաչին։
Ենթադրենք, վերին շերտում գտել եք սպիտակ, ծիրանագույն և կանաչ գույն ունեցող կողային մասնիկ։ Ստացվում է, որ նրա տեղը սպիտակ, ծիրանագույն և կանաչ կեղմերի միջև է։ Պտտելով վերևի նիստը, բերում ենք էլեմենտը այն դիրքի, որտեղ այն կհամնկնի երկու կողային կենտրոնների գույներին։
Ծիրանագույն և կանաչ գույները համնկել են, էլեմենտը գտնվում է իր տեղի վերևում։


Ստացվեց՞։ Հիմա պտտեք կուբիկը ձեր ձեռքերում այնպես, որ էլեմենտը գտնվի ձեր դիմաց, աջից վերևում։

Այստեղ հնարավոր է երեք տարբերակ՝
Նկար Ալգորիթմ Նկարագիր

Ա Վ Ա՛
R U R'
П В П'
Սպիտակ գույնը գտնվում է աջից։ Կատարում ենք հասարակ ալգորիթմ Ա Վ Ա՛, և հետևում ենք որ սպիտակ֊կանաչ֊ծիրանագույն մասնիկը հայտնվի ճիշտ իր տեղում։
Ալտերնատիվ ալգորիթմեր (նրանց, ում հետաքրքրում են այլ տարբերակներ)։
Ֆ Ա՛ Ֆ՛ Ա (F R' F' R; Ф П' Ф' П)
Ֆ՛ Վ՛ Ֆ
F' U' F
Ф' В' Ф
Սպիտակ գույնը գտնվում է մեր դիմաց։ Այս տարբերակը նախորդի հայելային տարբերակն է։
Ալտերնատիվ ալգորիթմեր՝
Ա՛ Ֆ Ա Ֆ՛ (R' F R F'; П' Ф П Ф')
Վ Ա Վ՛ Ա՛ (U R U' R'; В П В' П') .ինձ համար նախնտրելի ալգորիթմ
(Ա Վ2 Ա՛ Վ՛) (Ա Վ Ա՛)
(R U2 R' U') (R U R')
(П В2 П' В') (П В П')
Երեքից ամենաերկար տարբերակն է։ Սպիտակը գտնվում է վերևում։ Ալգորիթմի առաջին մասը (Ա Վ2 Ա՛ Վ՛) վերափոխում է սպիտակ գույնի դիրքը՝ վերևից մեզ հարմար աջ դիրքի։ Ստանում ենք մեզ արդեն հայտնի առաջին տարբերակը, որն էլ լուծում ենք համապատասխան ալգորիթմով (Ա Վ Ա՛)։
Ալտերնատիվ ալգորիթմեր՝
Ա Ֆ Ա2 Ֆ՛ Ա՛ (R F R2 F' R'; П Ф П2 Ф' П')
Ֆ՛ Ձ՛ Վ2 Ձ Ֆ(F' L' U2 L F; Ф' Л' В2 Л Ф)
Ֆ՛ Ա՛ Ֆ2 Ա Ֆ(F' R' F2 R F; Ф' П' Ф2 П Ф)


Էլեմենտը տեղադրելուց հետո վերին նիստուկ կրկին փնտրում ենք սպիտակ գույն պարունակող անկյունային մասնիկներ։ Գտնելուց հետո տեղադրում ենք Էլեմենտը իր տեղի վերևում (գույները համապատասխանում են կողային նիստերի գույներին), պտտում ենք կուբիկը ձեռքերում այնպես, որ սպիտակ գույնը լինի աջ, դիմաց կամ վերևում, և կատարում ենք համապատասխան երեք ալգորիթմերից մեկը։ Եվ այդպես շարունակ, մինչև որ հավաքվի ամբողջ առաջին շերտը։

Եթե հանդիպել է այնպիսի դեպք, երբ վերին նիստում չկա ոչ մի սպիտակ գույն պարունակող կողային մասնիկ, բոլորը գտնվում են ստորին շերտում, բայց առաջին շերտը հավաքված չէ, ապա պետք է սխալ տեղադրված մասնիկը բարձրացնել վերին շերտ։ Դա կատարվում է շատ հեշտ․ պտտում ենք կուբիկը ձերքերում այնպես, որպեսզի էլեմենտը լինի աջ ներգևի անկյունում և կատարում ենք հետևյալ ալգորիթմը՝ Ա Վ Ա՛ (R U R'; П В П') կամ Ֆ՛ Վ՛ Ֆ (F' U F; Ф' В' Ф):

Եթե տեղադրել եք բոլոր 4 էլեմենտները, համոզվեք որ նրանք ճիշտ տեղերում են, սպիտակ նիստը ամբողջությամբ սպիտակ է, իսկ առաջին շերտի կողային գույները համապատասխանում են իրանց կենտրոննեին։ Անցնենք II֊րդ շերտին.

II֊րդ շերտ



Երբ հավաքում ենք երկրորդ շերտը, ինչպես առափին շերտի դեպքում կրկին կուբիկը պահում ենք այնպես, որ հավաքված սպիտակ նիստը լինի ներգևում, իսկ վերևում ապագա վերջին շերտը (տվյալ դեպքում դեղին գույն ունեցող կենտրոնը)։
առաջին շերտը գտնվում է ներգևում

Այս փուլում պետք է տեղադրել 4 կողային մասնիկները II֊րդ շերտի իրենց տեղերում։ Որպեսզի հասկանալ, թե տվյալ մասնիկը պետք է գտվի երկրորդ շերտում թե ոչ, պետք է նայել նրա գույներին։ Եթե նրա վրա չկա դեղին (վերին շերտի) գույն, ապա այդ մասնիկը երկրորդ շերտի է։

Փնտրում ենք վերին շերում մասնիկ, որը չի պարունակում դեղին գույն։ Ենթադրենք գտել եք մասնիկ կարմիր և կապույտ գուներով։ Ստացվում է այն պետք է լինի կարմիր և կապույտ կենտրոնների մեջտեղում։ Այժմ վերին շերտը պտտելով տեղադրենք էլեմենտը իր ապագա տեղի մոտ այնպես, որ նրա գույներից մեկը համապատասխանի իր կենտրոնի հետ։

Ստացվեց՞։ Հիմա պտտեք կուբիկը ձեռքերում այնպես, որ էլեմենտի ապագա տեղը գտնվի մեր դիմացը աջից։

Այստեղ հնարաոր է 2 տարբերակ՝
Նկար Ալգորիթմ Նկարագիր

Վ (Ա Վ Ա՛ Վ՛) (Ֆ՛ Վ՛ Ֆ)
U (R U R' U') (F' U' F)
В (П В П' В') (Ф' В' Ф)
Կարմիր և կապույտ գույն ունեցող մասնիկը գտնվում է իր տեղից ձախ կողմում։ Ուշադրություն դարձրեք կապույտ գույնին, այն համապատասխանում է կապույտ կենտրոնի հետ։ Եթե ձեր մոտ այն չի համապատասխանում, ապա դա երկրորդ տարբերակն է, և պետք է այն տեղադրել կարմիր կենտրոնի մոտ։
Ալտերնատիվ ալգորիթմեր՝
Վ Ա Վ՛ Ա՛ Վ՛ Ֆ՛ Վ Ֆ (U R U' R' U' F' U F; В П В' П' В' Ф' В Ф)
ֆ վ Ֆ Վ Ֆ Վ՛ Ֆ՛ Վ՛ Ֆ՛ (F U F U F U' F' U' F'; Ф В Ф В Ф В' Ф' В' Ф')
Վ՛ (Ֆ՛ Վ՛ Ֆ Վ) (Ա Վ Ա՛)
U' (F' U' F U) (R U R')
В' (Ф' В' Ф В) (П В П')
Նախորդի հայելային տարբերակը
Ալտերնատիվ ալգորիթմեր՝
Վ՛ Ֆ՛ Վ Ֆ Վ Ա Վ՛ (U' F' U F U R U' R'; В' Ф' В Ф В П В' П')
Ա՛ Վ՛ Ա՛ Վ՛ Ա՛ Վ Ա Վ Ա (R' U' R' U' R' U R U R; П' В' П' В' П' В П В П)


Կողային էլեմենտը տեղադրելուց հետո կրկին վերին շերտում փնտրում ենք մասնկներ, որոնք չունեն դեղին գույն։ Գտնելուց հետո օգտագործում ենք վերևում նշված համապատասխան ալգորիթմը և տեղադրում էլեմենտը իր տեղում։

Ինչ անել երբ վերևի շերտում չկան դեղին գույն չպարունակող մասնիկներ, իսկ երկրորդ շերտը դեռ հավագված չէ՞։
Այդ դեպքում հարկավոր է վերևի շերտ բարձրացնել սխալ տեղադրված մասնիկը նույն երկու ալգորիթմերով, այնուհետև ճիշտ դիրքով տեղադրել երկրորդ շերտում։
Նկար Նկարագիր

Վերին շերտում մնացել են միայն դեղին գույն պարունակող կողային մասնիկներ, իսկ երկրորդ շերտը հավաքված է սխալ։ Պտտում ենք կուբիկը այնպես, որ սխալ տեղադրված մասնիկը լինի աջ կողմում (ինչպես պատկերված է նկարում), և կատարում ենք վերևում նշված երկու ալգորիթմերից ցանկացածը, օրինակ՝ Վ՛ (Ֆ՛ Վ՛ Ֆ Վ) (Ա Վ Ա՛), այս քայլով տեղադրում ենք դեղին գույն ունեցող մասնիկը սխալ տեղադրված էլեմենտի տեղում։ Վերջինս դուրս է գալիս վերևի շերտ և այն արդեն կարելի է հեշտությամբ լուծել։


Եթե բոլոր չորս էլեմենտները տեղադրել և համոզվել եք, որ ճիշտ են դիրքերը, կարող եք անցնել հաջորդ քայլին։
Օրինակները կարող եք դիտել նաև տեսանյութում՝


Քայլ III։ 3.1 շերտ -->