Պտտման Լեզու



      Պտտման լոզուն հարկավոր է կուբիկի պտույտները թղթի վրա ինչ-որ կերպ գրառելու, և միաժամանակ այն շատ կարճ նկարագրելու համար:
Այդ լեզուն կազմված է շատ հասարակ, մի քանի րոպեից դուք արդեն կկարողանաք իմանալ և հանգիստ կարալ ալգորիթմերը: Եվ այսպես, վերձնում ենք կուբիկը և պահում այն մեր առջևում, այն ունի 6 կողմ: Անվանենք այդ կողմերը իրենց անունների առաջին տառերով:
F - Ф - Ֆ - ֆրոնտալ (առաջային)
U - В - Վ - Վերև
D - Н - Ն - Ներգև
R - П - Ա - Աջ
L - Л - Ձ - Ձախ
B - З - Հ - Հետև

Պտույտը ԺԱՄՍԼԱՔԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ գրառվում է նույն տառով, որով կատարել ենք պտույտը։
Օրինակ՝ Ա - պտտում ենք մեզանից աջ գտնվող կողմը ժամսլաքի ուղղությամբ։
Վ - պտույտ վերին կողմը ժամսլաքի ուղղությամբ
Ձ - ձախ կողմը և այլն․․․

Ուշադրություն․ Ն - պտույտ կուբիկի ներգևի կողմը ժամսլաքի ուղղությամբ, եթե նայենք նրան ներգևից։ Իսկ վերևց նայելուց կստացվի ժամսլաքին հակառակ։ Չխարնելը այստեղ շատ կարևոր է։
Նույնն է նաև հետևի կողմի համար․ Հ - պտույտ հետևի կողմը ժամսլաքի ուղղությամբ, եթե նայենք նրան հետևից։

Կարճ ասած, բոլոր կողմերի համար օրենք է․ ուղղությունը որոշվում է երբ այդ կողմին նայում ենք առջևից։

Պտույտը ԺԱՄՍԼԱՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ գրառվում է տվյալ կողմի անվան առաջին տառին ավելացնելով ապաթարց։
Ա՛ - պտտում ենք մեզանից աջ գտնվող կողմը ժամսլաքին հակառակ ուղղությամբ։
Վ՛ - պտույտ վերին կողմը ժամսլաքին հակառակ ուղղությամբ
Ձ՛ - ձախ կողմը և այլն․․․

Պտույտների երրորդ տեսակ․ դա պտույտն է 180 աստիճանով, այսինքն պտույտ երկու անգամ ժամսլաքի կամ ժամսլաքին հակառակ ուղղությամբ (նշանակություն չունի): Գրառվում է նույն կողմի անվան առաջին տառին ավելացնելով 2 թվանշանը։
Օրինակ՝ Ա2 - պտտում ենք մեզանից աջ գտնվող կողմը 180 աստիճանով։
Վ2 - պտույտ վերին կողմը 180 աստիճանով
Ձ2 - պտույտ ձախ կողմը 180 աստիճանով և այլն․․․

Օրինակներ՝
Նկար Գրառում Նկարագիր
Ա
R
П
Աջ կողմը ժամսլաքի ուղղությամբ
Վ
U
В
Վերևի կողմը ժամսլաքի ուղղությամբ
Հ
B
З
Հետին կողմը ժամսլաքի ուղղությամբ
Ն՛
D'
Н'
Ներքևի կողմը ժամսլաքին հակառակ ուղղությամբ
Ձ2
L2
Л2
Ձախ կողմը ժամսլաքի ուղղությամբ 180 աստիճանով


Հիմա, երբ ծանոթ ենք պտտման լեզվին, դուք հանգիստ կարող եք կարդալ և գրել ալգորիթմեր։ Օրինակ, հետևյալ Ա Վ Ա՛ Վ՛ ալգորիթմը կատարում ենք հետևյալ կերպ․ սկզբից աջը ժամսլաքի ուղղությամբ, հետո վերևինը ժամսլաքի ուղղությամբ, այնուհետև աջը ժամսլաքին հակառակ և վերջապես վերևինը ժամսլաքին հակառակ ուղղությամբ։

Երկար ալգորիթմերի հաջորդականությունը կատարելու ժամանակ շատ կարևոր է հիշել թե որ կողմը որտեղ է գտնվում, քանի որ, եթե դուք, օրինակ ամբողջ կուբիկը հորիզոնական հարտությամբ պտտեք ժամսլաքի ուղղությամբ, ապա աջ կողմը ձեզ համար կդառնա ֆրոնտալ, հետևինը - աջ, իսկ ձախը - հետևի կողմը և այդպես շարունակ։ Եթե անընդհատ պտտում եք կուբիկը հասկանալու համար թե վոր կողմը պետք է պտտել կամ գործողությունը հեշտ իրագործելու համար, անպայամ մտապահեք, թե որ կողմը որտեղ էր գտնվում։ Հարկավոր է խուսափել անիմաստ պտտումներից, քանի որ դա կբերի խառնաշփոթի և ալգորիթմը կիրառելուց հետո այն ոչ մի արդյունք չի տա։

Եվս մեկ նրբություն․ կուբիկի կողմերի անվանումները ոչ մի կապ չունեն կուբիկի գույների հետ։ Եթե պահում ենք կարմիր գույնը մեր առջևում, ապա նա դառնում է ֆրոնտալ, եթե պահում ենք կանաչը նա է դառնում մեզ համար ֆրոնտալ և այլն․․․

Հիմա, երբ դուք դիտեք պտտման լեզուն, ռիսկով կարող եք անցնել հաջորդ գլխին։
Քայլ I: Խաչ -->