Խաչ


      Սկզբնական կողմ ֊ դա այն կողմն է, որից սկսվւմ են հավաքել։ Այն կողմը, որի գույները լիովին կհամնկնեն երբ հավաքված կլինի առաջին շերտը։

Սկզբնական կողմի համար կարող եք ընտրել ցանկացած գույն։ Հաճախ, երբ հավաքում են մինիմալ քայլեր կատարելու վրա, նայում են, թե որ կողմում է ավելի շատ էլեմենտ հավաքված, այդ կողմից էլ սկսում են։ Ժամանակի վրա հավաքման դեպքում հիմնականում սկսում են միևնուն գույնից, օրինակ՝ սպիտակ կամ դեղին։ Սակայն կան սպիդկուբերներ որոնք հավաքում են երկու կամ բոլոր գույներով միաժամանակ։ Համարվում է, որ սպիտակ գույնը ավելի վառ է, շատ հեշտ է նկատվում, այդ իսկ պատճառով էլ ընտրում են հենց սպիտակը։ Իրականում մեծ տարբերություն չկա, ես նույնիսկ խորհուրդ կտայի առաջին մի քանի փորձը կատարել տարբեր գույներով, որպեսզի հասկանալ մեթոդի իմաստը, այլ ոչ թե խորանալ գույների մեջ։

Ամեն դեպքում ես բոլոր օրինակները և ալգորիթմերը ցույց կտամ սպիտակ գույնով, այսինքն երբ սկզբնական կողմը սպիտակն է։

Կուբիկի վրա գտեք այնկողմը, որի վրա գտնվում է սպիտակ կենտրոնը, հենց դա էլ կլինի սպիտակ կողմը։


Ինչպես երևաց նկարից, այս փուլի վերջնական նպատակն է հավաքել խաչ կողային մասնիկներով, որոնք պարունակում են սպիտակ գույն։ Սակայ դա այնքան էլ հեշտ չէ, պետք է այնպես անել, որ կողային մասնիկների երկրորդ գույնը համապատասխանի իր կենտրոնի գույնին։



Կան մարդիք, որոնք հավաքում են խաչը առանց մեթոդիկան իմանալու։ Եթե ցանկանում եք, կարող եք փորձել հավաքել ինքնուրույն։ Եթե ոչ մի կերպ չի ստացվում, փորձեք հավաքել սխալ սպիտակ խաչ, որում կողային մասնիկների մյուս գույները չեն համապատասխանում իրանց կենտրոնների հետ։ Ուղակի սպիտակ խաչ։



Այդ դեպքում ձեզ կմնա տեղերով փոխել կամ՛ իրար կողք, կամ՛ իրար դեմ դիմաց գտնվող կողային մասնիկները։ Ինչ դրանք տեղափոխել նկարագրված է այս էջի վերջում։

Իսկ եթե այդպես էլ չի ստացվում, ապա ձեզ այստեղ՝

Խաչի հավաքման մեթոդիկա։

Հիմա կհարցնեք, ինչ՞ պատճառոև ես միանգամից չտվեցի մեթոդիկան, այլ առաջարկեցի ինքնուրույն փորձել։ Բանն նրանում է, որ խաչի հավաքման մեթոսիկա որպես այդպիսին գյություն չունի։ Եթե ես ամենայն մանրամասնությամբ նկարագրեմ մեթոդիկան, ապա այս հոդվածը կլիներ շատ մեծ, իսկ արդյունքում կհավաքեիք այն շատ դանդաղ։ Իսկ եթե դուք ինքներդ գտնեիք լուծումը, այդ դեպքում արդյունքը կլիներ շատ ավել լավ, դուք ինքներդ կսեղծեիք մեթոդիկան և կհետևեիք դրան ենթագիտակցորեն։

Չեմպիոնները հավաքում են խաչը այսպես․ սկսելուց առաջ նրանց տրվում է 15 վայկրյան (preinspection time), որի ժամանակ նրանք ուսումնասիրում են կուբիկի և ընտրում հարմար դիրք սկսելու համար։ Այդ 15 վայրկյանի ընթացքում նրանք հաշվում են, թե ինչպես են հավաքելու խաչը։ Իսկ երբ սկսում են հավաքել, խաչի հավաքման համար ծախսում են 1,5 - 2 վայրկյան։

Այդ իսկ պատճառով ես կգրեմ միայն որոշակի դիրքերի մասին, և ինչպես լուծել դրանք, այս ոչ թե ամբողջ նկարագիրը։

Խաչը բաղկացած է 4 էլեմենտներից, որոնք պետք է հավաքել սպիտակ սպիտակ կենտրոնի մոտ (սպիտակ կենտրոնը չի տեղաշարժվում)։ Այդ էլեմենտները խառնած կուբիկում կարող են գտնվել ցնկացած դիրքում, բայց բոլոր դիրքրում էլ նրանք կողային են և առանց դժվարության կգտնեք (կողային մասնիկներ որոնք պարունակում են սպիտակ գույն)։ Հիմա բերեմ օրինակներ թե ինչ հարբեր դիրքերից այնպես անել, որ նրանք լինեն իրենց ճիշտ դիրքերում։

Ուշադրություն․ մյուս մասնիկներին (կողային որոնք չունեն սպիտակ գույն կամ անկյունային) ուշադրություն չենք դարձնում։ Մեզ հիմա հարկաոր եմ միայն սպիտակ խաչը։ Մտովի բաժանեք կուբիկը 3 շերտի։



Մինչև սկսելը նայեք այն կողմին, որտեղ գտնվում է սպիտակ կենտրոնը, կան դեպքեր, երբ սպիտակ կենտրոնի կողքին արդեն կա սպիտակ կողային էլեմենտ (տես նկար)



Այս դեպքում հարկավոր է ընդամենը պտտել վերին նիստը Վ, որպեսզի էլեմենտի մյուս գույնը համնկնի իր կենտրոնի հետ։ Մյուս օրինակները նմանատպ դիրքերով լուծվում են նույն ձևով։ Ուղակի պտտում ենք վերին նիստը այնքան, մինչև համնկնի։

Եթե սկզբնական կողմում արդեն կա երկու կամ ավելի կողային մասնիկներ սպիտակ գույնով, ապա պտտում են վերին նիստը այնքան ժամանակ մինչև համնկնի առավելագույն քանակով էլեմենտի գույները իրենց կենտրոնների հետ։

Հիմա անցնեմ կոնկրետ դեպքերի։ Այստեղ կարևոր է, ոչ թե հիշել դեպքերը, այլ հասկանալ տրամաբանությունը, այդ դեպքում դուք կհիշեք այն առանց դժվարության։

Օրինակներ՝

ա․ էլեմենտը գտնվում է առաջին շերտում

Նկար Ալգորիթմ Նկարագիր

Ա՛ Վ Ա Վ՛
R' U R U'
П' В П В'
Էլեմենտը իր սպիտակ գույնով տեղադրված է ճիշտ, սակայն իր մյուս գույնը չի համապատասխանում։ Նախ և առաջ պետք է հասկանալ թե որտեղ պետք է նա լինի։ Նրա տեղը ծիրանագույն կենտրոնի մոտ է։ Տվյալ դեպքում էլեմենտը պետք է տեղափոխել դեպի հետևի նիստ, քանի որ կարմիր կենտրոնի հետևում գտնվում է ծիրանագույնը։ Այդ պատճառով կատարում ենք այս ալգորիթմը Ա՛ Վ Ա Վ՛․ Տրամաբանությունը այստեղ հետևյալն է․ էլեմենտը իջեցնում ենք երկրորդ շերտ, ապա պտտում ենք վերին նիստը այնպես, որ էլեմենտը ետ բարձրացնելուց նրանք գտնվեն իրար դիմաց։ Ապա բարձրացնում ենք էլեմենտը, վորադաձնում նրան վերին շերտ։ Եվ վերջում ետ են պտտում վերին շերտը, որպեսզի բոլորը լինեն իրենց դիրքերում։
Ա՛ Վ՛ Ֆ՛ Վ
R' U' F' U
П' В' Ф' В
Էլեմենտը տեղադրված է շրջված, այսինքն սպիտակ մասը վերևում չէ, և պետք է տեղափոխել (տվյալ դեպքում ձախ նիստ)։ Կատարում ենք նույն ձևով, ինչպես նախորդ դեպքում՝ իջեցնում ենք էլեմենտը երկրորդ շերտ, այնուհետև պտտում ենք վերևը այնպես, որ էլէմենտը վերադարձնելուց այն գտնվի ճիշտ դիրքում, և վերջում սկզբնական դիրքի ենք բերում վերին նիստը։


բ․ էլեմենտը գտնվում է երկրորդ շերտում

Նկար Ալգորիթմ Նկարագիր
Վ2 Ֆ՛ Վ2
U2 F' U2
В2 Ф' В2
Ամեն ինչ այստեղ ավելի պարզ է։ Որոշում ենք թե, որ կողմ պետք է գնա էլեմենտը։ Պտտում ենք վերին նիստը այնպես, որ նրա դիրքը համնկնի իր ճիշտ դիրքին, երբ էլեմենտը երկրորդ շերտից բարձրացվի առաջին շերտ և նայի սպիտակ մասով դեպի վերև։ Բարձրացնում ենք էլեմենտը վերև և ետ ենք վերադարձնում վերին նիստը։
Վ Ա Վ՛
U R U'
В П В'
Նախորդի հայելային տարբերակն է։ Պտտում ենք վերևը, բերելով էլեմենտի մոտ իր տեղը, ապա բարձրացնում ենք էլեմենտը․ և ետ ենք վերադարձնում վերին նիստը։


գ․ էլեմենտը գտնվում է երրորդ շերտում

Նկար Ալգորիթմ Նկարագիր
Ն2 Հ2
D2 B2
Н2 З2
Սպիտակ և կանաչ էլեմենտը (սպիտակը չի երևում, այն տակից է) պետք է տեղափոխել երրորդից առաջին շերտ։ Այս դեպքում, երբ սպիտակը գտնվում է ներգևի նիստում, տեղափոխել այն վերին նիստ շատ հեշտ է, ընդամենը պետք է կրկնակի պտույտ կատարել (180 աստիճան) այն նիստի, որտեղ նա գտնվում է։ Սակայն մինչև այդ պետք է տեղափոխել էլեմենտը այնտեղ, որտեղից այն կարելի կլինի միանգամից տեղադրել ճիշտ իր տեղը։ Պտտում ենք ներգևի նիստը 180աստիճան, որպեսզի այն լինի իր տեղի տակ, ապա հետևի նիստը 180 աստիճանով։
1.
Ն՛ Ֆ՛ Ա Ֆ
D' F' R F
Н' Ф' П Ф

2.
Ա Վ Ֆ՛ Վ՛
R U F' U'
П В Ф' В'
Այս դեպքում ավելի դժվար է տեղափոխել էլեմենտը վերևի նիստ, քանի որ այն սխալ՝ շրջված դիրքում է։




Ինչպես հավաքել սխալ խաչից ճիշտը (որպեսզի բոլոր կողային մասնիկների մյուս գույները համնկնեն իրենց կենտրոնների հետ)․

եթե հավաքել եք խաչ, սակայն կողային մասնկիկների ոչ բոլոր գույներն են համապատասխանում իրանց կենտրոնների հետ․ այդ դեպքում պտտեք վերին նիստը և փնտրեք։ Ամենաքիչը երկու էլեմենտ պետք է համնկնեն։ Երբ դրանք տեղադրեք, ձեզ մնում եմ միայն տեղադրել մյուս երկուսը։
Կա ընդամենը 2 տարբերակ․

Նկար Ալգորիթմ Նկարագիր
Ա Վ Ա՛ Վ՛ Ա
R U R' U' R
П В П' В' П
Ալգորիթմ, որը տեղերով փոխում է երկու իրար կողք գտնվող էլեմենտների։
1.
Ա2 Ձ2 Ն2 Ա2 Ձ2
R2 L2 D2 R2 L2
П2 Л2 Н2 П2 Л2

2.
Ա՛ Ձ Վ2 Ա՛ Ձ Վ2
R' L U2 R L' U2
П' Л В2 П Л' В2
Ալգորիթմ, որը տեղերով փոխում է երկու իրար դեմ դիմաց գտնվող էլեմենտների։


Նմանատիպ օրինակներ կարող եք դիտել տեսանյութում՝



Քայլ II։ 1-2 շերտ -->